ՌԻԱ Նովոստի․ Թուրքիան առաջարկել է ՀՀ հետ նոր հանդիպումը Երևանում կամ Անկարայում անցկացնել12 հուլիսի 2022 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան առաջարկել է հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երևանում կամ Անկարայում անցկացնել, գրում է ՌԻԱ Նովոստին Անկարայում դիվանագիտական աղբյուրի վրա հղումով։ «Եթե խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, տրամաբանական կլիներ, որ բանակցություններն անցնեին առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպումն Անկարայում կամ Երևանում անցկացնել, բայց դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ նրա՝ Թուրքիայի և ՀՀ հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է։ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Բայց մենք հուսով ենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,-ասել է աղբյուրը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, ասել է, որ դա ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |