Նախարար․ 2023-ին թոշակները կբարձրանան մինչև 6000 դրամով՝ 2 փուլով![]() 12 հուլիսի 2022 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 2023 թվականին կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 6000 դրամով։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Այժմ աշխատանքային կարգով քննարկում ենք 2023-ի բյուջեն: Ունենալու ենք բարձրացումներ: 2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»,–ասել է նախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Հունիսի 30-ին նվազագույն աշխատավարձների և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կառավարության նիստում ասել էր, որ 2023թ–ին նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից կդառնա 75,000 դրամ։ ՀՀ-ում նվազագույն թոշակը 28,600 դրամ է, միջին թոշակը՝ մոտ 42,000 դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |