Տելեգրամով թմրամիջոց է ձեռք բերվել և իրացվել12 հուլիսի 2022 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ են ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով քաղաքի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ, տեղեկացնում է ոստիկանությունը: Ճշտվել է նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։ Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրած է եղել 16 փաթեթ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները պարզել են, որ և խուզարկությամբ հայտնաբերված 14, և տեղադրած 16 փաթեթը 22-ամյա երիտասարդը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։ Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։ Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքը, այսպես ասած, աշխատանքի դիմաց յուրաքանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2․5 ամիս։ 22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Յոթ փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել են թմրամիջոցը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |