ՌԴ-ում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել![]() 12 հուլիսի 2022 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կապիկի ծաղիկ վարակիչ հիվանդության առաջին դեպքն է գրանցվել։ «Ռոսկոմնադզորը» հայտնել է, որ վիրուսը հայտնաբերվել է Եվրոպայից վերադարձած անձի մոտ։ Նշվում է, որ հիվանդության ընթացքը թեթև է, հիվանդը մեկուսացվել է բուժհաստատությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդի վիճակը բավարար է, նա գտնվում է Սանկտ Պետերբուրգում և նրա կյանքի համար վտանգ չկա։ Հայտարարվել է, որ «վարակի հետագա տարածման հնարավորությունը կասեցված է»։ Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |