Հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի արտահերթ կլինի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով![]() 13 հուլիսի 2022 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկվելու է ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ Նիստը կայանալու է ժամը 18:30-ին։ Նախատեսվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասին զրկել մանդատից։ Ցանկում ընդգրկված պատգամավորների թվում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները, ինչպես նաև Մարտուն Գրիգորյանի և Արգիշտի Գևորգյանի անունները, որոնք նոր են վերցրել մանդատները: Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |