Հրդեհները կանխելու նպատակով ԱԹՍ-ներով մշտադիտարկում է արվում․ Հրդեհաշիջմանը կարող են ուղղաթիռներ ներգրավվել![]() 13 հուլիսի 2022 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն, որտեղ նշվել է, որ եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է: Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում: Ըստ զեկույցների, հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում: Նախարար Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում: Հատուկ ուշադրության և կարևորության արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները: Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-17-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |