Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա կարծում է, որ դա արվել է Փաշինյանի հրամանով14 հուլիսի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Փափազյանը կարծում է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ «Անցած գիշեր ինձ արգելել են մուտք գործել Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ես անցանկալի անձ եմ Հայաստանում։ Ոստիկանությունը 5։20-ին ինձ ուղեկցել է Air France ինքնաթիռ։ Գիտեի, որ արգելված է իմ մուտքն Ադրբեջան և Թուրքիա, իսկ այսօր արգելվեց իմ մուտքը Հայաստան։ Հանուն Հայաստանի և Հայկական հարցի 40 տարվա անխոնջ աշխատանքից հետո շատ ցավալի է հայտնվել այս իրավիճակում։ ․․․Վաղ թե ուշ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, որ պետք է ձերբազատվի այս ղեկավարից, որն ամեն ինչ անում է Հայաստանը թուլացնելու համար։ Սփյուռքը նույնպես կհասկանա։ Բայց արդեն ժամանակն է ասելու` ստոպ»,- գրել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |