Միրզոյան․ ՀՀ-ն պատրաստակամ է զարգացնել և ընդլայնել Օմանի փոխգործակցությունը![]() 14 հուլիսի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շնորհավորելով գործընկերոջը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի գործարկմամբ հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները և դրանք բարձրացնել որակապես նոր մակարդակի։ Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ Ալբուսաիդին իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությունը և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |