50 ոսկրային հյուսվածքի փորձանմուշ ԴՆԹ հետազոտության կուղարկվի Նիդերլանդներ![]() 15 հուլիսի 2022 - 10:50 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների և մասունքների 50 ոսկրային հյուսվածքի փորձանմուշ կուղարկվի Նիդերլանդներ՝ վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Դեռևս կան բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ևս 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների Անհայտ կորածների միջազգային հանձնաժողով։ Այդ նպատակների համար կհատկացվի 75,000 դոլար՝ որոշումը կայացվել է կառավարության հուլիսի 14-ի նիստում։ Կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացնի 31 մլն 125 հազար դրամ՝ Նիդերլանդներում ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու համար։ Ավելի վաղ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |