ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևով Ադրբեջանին ռազմական օգնության մասին զեկույց կներկայացվի15 հուլիսի 2022 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում՝ #337 (նախկինում՝ #992) փոփոխությունը, որով պետք է Կոնգրեսին ներկայացվեն Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները։ Փոփոխությունը ներկայացրել է կոնգրեսական Ջեքի Սփիրի կողմից, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը» ամերիկահայ կազմակերպությունների վրա հղումով։ 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները պետք է ներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ համաձայնեցնելով։ Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագծին աջակցել է մոտ 15 կոնգրեսական: Թիվ 337 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 3-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 399 փոփոխությունը (նախկինում՝ #478), որն առաջ են քաշել կոնգրեսականներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը: Այն համապատասխան պահանջներ է առաջ քաշում F-16-ների կամ F-16-ների արդիականացման փաթեթների վաճառքի կամ փոխանցմանը Թուրքիային: Օրինագծին աջակցել 17 կոնգրեսական: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն #121, փոփոխություն #611, փոփոխություն #337 օրինագծերը: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Դա ճանապարհ է բացում Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,-ասվում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |