ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը15 հուլիսի 2022 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը, կիրականացնեն կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։ Ըստ հուշագրի՝ կողմերի հնարավորությունների սահմաններում յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոյի ոլորտով հետաքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները: Հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության «Հնդկական Եվրասիա կինոակադեմիայի» հիմնադրման հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, հնդիկ պրոդյուսերներ և այլք։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |