Գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում հայ-ռուսական համատեղ նոր ծրագրերի հնարավորություն կա![]() 15 հուլիսի 2022 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան Երևանում կայացած հանդիպմանը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել միջպետական ծրագրերի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որոնցով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալու Ռուսաստանի բուհերում, իսկ ՌԴ քաղաքացիները՝ ՀՀ բուհերում: Նշվել է, որ ըստ մասնագիտական առաջնահերթությունների հատկացվող տեղերը և համապատասխան մասնագետների պատրաստումը՝ առավել կարևորվում են երկրի տնտեսության զարգացման կայունությունն ապահովելու համատեքստում: Քննարկվել են համատեղ նախաձեռնություններ իրականացնելու առաջարկություններ, որոնք վերաբերում են փորձի փոխանակմանը և միջբուհական ծրագրային համագործակցության զարգացմանը, ուսանողների, դասավանդողների, երիտասարդ գիտնականների և հետազոտողների փոխանակման ծրագրերի իրագործմանը: ՀՀ և ՌԴ փոխնախարարներն արձանագրել են, որ փորձի փոխանակման ծրագրային նախաձեռնությունները կարող են ներառել դիպլոմների թվայնացման և կրկնակի դիպլոմների տրամադրման, բուհերի հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև կրթության որակի գնահատման բնագավառները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերով մրցունակ մասնագիտական կադրերի թողարկմանն առնչվող մի շարք այլ հարցեր: ՌԴ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ելենա Գորոժանկինան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դեկանի տեղակալ Արամ Աֆյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |