ԱԻՆ-ը կգործակցի վրացական կողմի հետ

ԱԻՆ-ը կգործակցի վրացական կողմի հետ

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել վրացական կողմի հետ։ Այդ մասին նախարար Արմեն Փամբուխչյանն ասել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ հանդիպմանը։

Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---