Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈւՆ» գիտամշակութային հիմնադրամը![]() 15 հուլիսի 2022 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈւՆ» գիտամշակութային հիմնադրամը։ Այդ մասին հայտնի է դարձել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը: Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «ԲՈւՆ» գիտամշակութային հիմնադրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «ՅԱՆ ԹԻՎԻ» և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր: Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |