«Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան թռիչքներ կիրականացնի![]() 15 հուլիսի 2022 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան թռիչքներ կիրականացնի, որոնք մեկնարկելու են հուլիսի 23-ից։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերը, տեղեկացնում է ավիաընկերույթյունը։ SU/FV 6945 չվերթը Վոլգոգրադից կմեկնի 16:45-ին, Երևան կժամանի 21:35։ Երևանից SU/FV 6946 չվերթի մեկնումը նախատեսվում է 22:25-ին, ժամանումը Վոլգոգրադ՝ 0:30 (յուրաքանչյուր օդանավակայանի համար տեղական ժամանակն է նշված)։ Թռիչքներն իրականցվելու են Superjet 100-ով։ Վոլգոգրադը ՌԴ-ի 6-րդ քաղաքն է, որտեղից ավիաընկերությունը թռիչքներ է կատարում ՀՀ մայրաքաղաք։ Ավիաընկերությունը չվերթեր է կատարում նաև Եկատերինբուրգից, Մինվոդիից, Մոսկվայից, Սամարայից և Սոչիից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |