«Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն ազատ կլինի․ Լեփ-լեցուն տրիբունաներ են ակնկալվում

«Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն ազատ կլինի․ Լեփ-լեցուն տրիբունաներ են ակնկալվում

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։ Հանդիպման մուտքը լինելու է անվճար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկն» ակնկալում է, որ այդ օրը «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։

Հուլիսի 13-ին՝ Ռումինիայում «Փյունիկը» 11 մետրանոց հարվածաշարում որտեղ 4:3 հաշվով հաղթել է «Կլուժին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ: ‌

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---