Ալիև․ ՌԴ-ն խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս են բերվելու ԼՂ-ից16 հուլիսի 2022 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս են բերվելու Լեռնային Ղարաբաղից, բայց «մինչ օրս այդ պայմանավորվածությունը չի կատարվել»։ Նա ասել է, թե 44-օրյա պատերազմից հետո անցած 1 տարի 8 ամսվա ընթացքում դրական պահերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով քիչ են, բացասականն ավելի շատ է, գրում է Interfax.az-ը։ Նա ասել է նաև, թե Հայաստանը, «որպես պարտված կողմ, չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները», որոնցից մեկը «հայկական զորքերի դուրսբերումն է Ղարաբաղից, «սակայն, մինչ օրս այդ հարցը լուծված չէ»։ «Մենք բազմիցս ենք բարձրացրել այդ հարցը, բայց Հայաստանը ձգձգում է»,-ասել է նա։ Նա նշել է, որ բարձրացրել է այդ հարցը նաև ՌԴ ռազմական ղեկավարության առջև։ «Մի քանի ամիս առաջ, երբ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում էր, նա խոստացել էր մեր պաշտպանության նախարարությանը, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս կգան Ղարաբաղից։ Հիմա հուլիսի կեսն է, բայց այդ հարցը դեռ լուծված չէ»,-ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |