Երևանի քաղաքապետը դատի է տվել Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետը դատի է տվել Սաղաթելյանին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատի է տվել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում։

Խախտման համար տուգանք է նախատեսված՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։

Դիմումը վարույթ է ընդունվել։ ‌

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---