Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ նորմայից բարձր

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝  նորմայից բարձր

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Երևանում՝ հուլիսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում 17-20-ը ներառյալ ցերեկային ժամերին +42 աստիճան է սպասվում։

Հանրապետության տարածքում`հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ ‌

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---