Արցախում ծնունդների թիվն աճել է

Արցախում ծնունդների թիվն աճել է

PanARMENIAN.Net - 2022-ի առաջին կիսամյակում ծնունդների թիվն Արցախում աճել է գրեթե 200-ով, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

2022-ի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ստեփանակերտում ծնվել է 697 երեխա, իսկ շրջաններում ծնունդների առավելագույն թիվը գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29:

2022-ի հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:

6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3 տղա, 3 աղջիկ: Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում՝ ԱՀ-ում ծնունդների ընդհանուր թիվն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:

«Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով, որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, և նորածինների մեջ գերակշռում են ապագա զինվորները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---