Նարիշկին. ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում առանձին հետախուզական ծառայություն ստեղծմանը19 հուլիսի 2022 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Այդ մասին Երևանում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է: «Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը, ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք աշխատել»,- նշել է Նարիշկինը։ Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։ Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով: Բացի այդ, դեռևս նախորդ տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, հայտնել էր, որ իշխանությունները արտաքին հետախուզության ծառայություն կձևավորեն հինգ տարվա ընթացքում։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |