Քերոբյան․ Հատիսն իրականում ամայի տարածք է![]() 19 հուլիսի 2022 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կանգնեցմանը, ասել է, որ Հատիս սարն ամայի տարածք է իրականում, իսկ եթե ծրագիրն իրականանա, ապա միլիոնավոր դոլարների ներդրումներ կլինեն։ «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը։ Իհարկե, արշավներ են գնում, բայց դա չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչը որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն»,- ասել է Քերոբյանը «Ազատությանը» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։ Միևնույն ժամանակ նա ասել է, թե Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները, հակառակը: «Մեր` ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների։ Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում: Բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե՛ ներդրողի կողմից, թե՛ վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրել է կառավարության ներկայացուցիչը: Քերոբյանը նշել է նաև, որ պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումներն անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի։ Անդրադառնալով այն նկատառմանը, որ այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ են ընթանում՝ նախարարն ասել է, թե այն, ինչ կատարվում է, օրենքով թույլատրելի է: Նա հավաստիացրել է, որ եթե այս տարածքը բացառվի, կգտնեն այլ լուծումներ: Հատիս լեռn ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մասնագիտական եզրակացություն կտա համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։ Նախագծի հանդիսավոր հիմնարկեքի հաջորդ օրը, ԿԳՄՍՆ-ն անընդունելի էր համարել «Հիսուս Քրիստոս» արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։ Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահը Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Վարչապետն ասել էր, որ փրկչի արձանի նախագիծը նախնական դրական են գնահատում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |