Շիֆ․ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը19 հուլիսի 2022 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, կարևորելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը, որով զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման մասին, ասել է, որ դա թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում` զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում արգելված զինատեսակների կիրառման մասին: «44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է վարել և հումանիտար ճգնաժամ առաջացրել Լեռնային Ղարաբաղում՝ սպանելով հազարավոր հայերի և հազարներին դրդելով փախուստի դիմել իրենց նախնիների հայրենիքից։ Մինչ օրս էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին, որոնք կտտանքների են ենթարկվում։ Ադրբեջանը նաև սպառնում է հազարավոր անմեղ բնակիչներին, որոնք հերթական հարձակման վախի մթնոլորոտում են ապրում։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը՝ Ալիևի ռեժիմը պատասխանատվության կանչելու, և հստակ ուղերձ հղելու համար, որ ԱՄՆ-ն անհաղորդ չի մնա Բաքվի ռազմատենչ հռետորաբանության պայմաններում»,-ասել է կոնգրեսականը։ Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ: Այս նախաձեռնությանն աջակցել են մոտ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 1-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |