Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կդրվի. Մրցույթ կա![]() 19 հուլիսի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կկանգնեցվի։ Այն նախատեսվում է տեղադրել Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածքուն)։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի չափորոշիչները։ Մրցույթին կարող են մասնակցել ասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից, հայտի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է: Ստեղծագործության նյութի և ոճի ընտրությունն ազատ է։ Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին: Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը: Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում): Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631): Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |