Խամենեին՝ Էրդողանին․ Եթե ՀՀ-ի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա![]() 19 հուլիսի 2022 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանն արգելափակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա: «Եթե Հայաստանի հետ Իրանի սահմանը արգելափակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան, քանի որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է արդեն մի քանի հազարամյակ»,-ասել է նա, հայտնում է Irna գործակալությունը: Խամենեին նաև հորդորել է Թուրքիայի նախագահին նոր ռազմական գործողություն չսկսել Սիրիայում՝ նշելով, որ դա «կվնասի Սիրիային, Թուրքիային և տարածաշրջանին»։ Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Իրան է մեկն ել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կայանլու է եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |