ԿԳՄՍՆ-ն ոստիկանություն է դիմել՝ կասեցնելու Քրիստոսի արձանի տեղադրման հողային աշխատանքները![]() 19 հուլիսի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) Հատիսի գագաթին գտնվող ամրոցի վնասման հարցով դիմել է ոստիկանություն։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Ոստիկանություն դիմումի հիմք է ընդունվել հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը, որ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված հնավայրն աղճատվել է»,–ասել է Մելիքբեկյանը։ ԿԳՄՍՆ–ն դիմել է ոստիկանություն, որպեսզի քայլեր ձեռնարկեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությանն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հուլիսի 14-ին հայտարարություն էր տարածել` ասելով, որ հնավայրի տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, որտեղ առկա են կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ Ըստ հայտարարության, հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մասնագիտական եզրակացություն կտա համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։ Ընթերցեք նաև․ Քերոբյան․ Հատիսն իրականում ամայի տարածք է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |