ԲԴԽ-ն` դատախազության հաղորդագրության մասին․ Անթույլատրելի և դատապարտելի ենք համարում նման գործելաոճը

ԲԴԽ-ն` դատախազության հաղորդագրության մասին․ Անթույլատրելի և դատապարտելի ենք համարում նման գործելաոճը

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազության հուլիսի 18-ի հաղորդագրության վերաբերյալ՝ նշելով, որ կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

ԲԴԽ-ն անթույլատրելի և դատապարտելի է համարում նման գործելաոճը։

Խոսքը դատախազության պաշտոնական կայքում հրապարակված «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրության մասին է։

«Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է:

Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»,-ասվում է ԲԴԽ հայտարարության մեջ: ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---