44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում 20 երեխա է ծնվել![]() 20 հուլիսի 2022 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներում արդեն 20 երեխա ծնվել է: Գրանցվել է 31 նոր հղիություն։ Նրա փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով ցուցանիշները տարեցտարի բարելավվում են, ընդլայնվում շահառուների շրջանակը: Մասնավորապես՝ վերջին փոփոխության արդյունքում կարող են դիմել նաև դատական կարգով անհետ կորած ճանաչվածների և 44 օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Այս շահառուների խմբի հետ նրբանկատ աշխատանք է պահանջվում: Ծանր սթրեսի ենթարկված կանայք են, որոնց հետ նաև հոգեբանական աշխատանք պետք է տարվի: Դրանից բացի, իրենց պարագայում մոր տարիքային շեմը բարձր է, իսկ նման դեպքում ուղեկցող հիվանդություններ ունենալու հավանականությունը մեծ է: Կազմակերպվում է բժիշկների կոնսիլիում ցանկացած վտանգից խուսափելու համար»,- նշել է Նունե Փաշայանը: Ըստ նրա՝ ավելացում է նկատվել նաև ընդհանուր շահառուների թվում, եթե 2021-ին ամբողջ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում սպասարկվել է 917 շահառու, ապա 2022-ի միայն առաջին կիսամյակում արդեն 577 շահառու: «Ասեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում ծրագրի շրջանակում ծնվել է 44 երեխա, գրանցվել է 104 նոր հղիություն: Դեռ չեմ խոսում նախորդ տարի արձանագրված հղիությունների մասին, որոնց ծնունդները սպասում ենք տարվա երկրորդ կեսին»,- ասել է Նունե Փաշայանը: Նրա ներկայացմամբ, եթե ծրագրի շրջանակում անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին՝ հետազոտություն, բեղմնավորում, ներպատվաստում արգանդի խոռոչում: Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիությանը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողներն ու զինծառայողներին հավասարեցված անձինք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |