ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կամավորների է հավաքագրում՝ ԱՄՆ քաղաքացիներին աջակցելու համար![]() 20 հուլիսի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել կամավորների հավաքագրման վերաբերյալ՝ արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու ու վնասվածքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով։ Նշվում է, որ կամավորները կարող են ներգրավվել նաև ԱՄՆ–ի` անհետ կորած քաղաքացիներին փնտրելու, ինչպես նաև բանտում կամ հիվանդանոցում գտնվողներին այցելելու համար: Նրանց գործառույթների մեջ է մտնում նաև դեսպանատան անունից օգնության ցուցաբերումը դժվարությունների մեջ հայտնված ԱՄՆ քաղաքացիներին։ Դեսպանատունը կամավորներ է հավաքագրում ինչպես Երևանում՝ տարբեր վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում։ ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է, որ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Նշվում է, որ դա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |