Բորել․ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասն անվտանգ և կայուն տարածք դարձնելու ջանքերին![]() 20 հուլիսի 2022 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասը բոլոր ժողովուրդների համար անվտանգ, կայուն ու բարգավաճ տարածք դարձնելու ջանքերին։ Այդ մասին ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Բրյուսելում կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 18-րդ նիստից հետո։ Նա ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Թբիլիսիում կայացած երկկողմ հանդիպումը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին ու ակտիվորեն աշխատել՝ նպաստելով, որ կողմերը լուծումներ գտնեն տարաձայնություններում համար։ Կարևորելով որպես գործընկեր Բաքվի դերը Եվրամիության համար՝ Բորելը ողջունել է Բաքվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի մասնակցությամբ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Նա նշել է, որ հուշագիրը թույլ կտա կրկնապատկել ադրբեջանական գազի առաքումը Եվրոպա, ինչը հիմք կհանդիսանա ընդլայնված համագործակցության և քաղաքական երկխոսության համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |