Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև![]() 20 հուլիսի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Անդրադարձ է եղել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերին: Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։ Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |