Արա Բաբլոյանը` Արցախի պետնախարարի խորհրդական21 հուլիսի 2022 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մանկական վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանը նշանակվել է ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |