Նախարար․ Կովիդի դեպքերն աճում են, բայց, սահմանափակումների կարիք դեռ չկա21 հուլիսի 2022 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթցքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, սակայն, սահմանափակումների կարիք դեռևս չկա։ Դա, ըստ նախարարի, պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ, ինչպես նաև ակտիվ կերպով զարգանում է ալիքը եվրոպական երկրներում, գրում է Aysor.am-ը։ «Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասկանանք՝ արդյո՞ք ալիքն ունի ավել տարածվելու միտում, թե գնում ենք կայունացման», - նշել է նախարարը: Նա հավելել է, որ եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճան, որ կարիք լինի սահմանափակումների, նախարարությունը կգնա այդ քայլին, բայց այս պահին նման իրավիճակ չկա: «Մեր խորհուրդն է, որ բժշկական կենտրոններ այցելելիս անպայման կրեք դիմակ, ռիսկային միջավայր է», - ասել է Ավանեսյանը: Նախարարը կոչ է արել մինչև սեպտեմբեր ամիսը ստանալ նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը: Հայաստանում hուլիսի 11-17-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424,400-ի` ավելանալով 629-ով։ Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։ Փաստացի բուժվողների թիվը 736 է։ Ընդհանուր առմամբ 3,148,390 թեստ է արվել, մեկ շաբաթում` 5681։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |