Սինանյանը չի պարզել Փափազյանի մուտքի արգելքի պատճառը՝ բացառելով, որ դա կարող էր արվել Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով21 հուլիսի 2022 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի փորձել ԱԱԾ-ից պարզել սփյուռքահայ գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու պատճառները, բայց բառացել է, որ «Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով կարող էր նման որոշում կայացվեր», գրում է «Փաստինֆոն»։ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին հայտնի է դարձել հուլիսի 14-ին, երբ Երեւանի օդանավակայանում նրան թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանի տարածքից եւ ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ՝ առանց պատճառը ներկայացնելու։ Ոստիկանությունն ու ԱԳՆ-ն բացառել են իրենց որեւէ դերակատարությունը Փափազյանի մուտքի արգելքին, իսկ ԱԱԾ-ն, որի կազմի մեջ գործում է սահմանապահ ծառայությունը, ուղղակի լռում է։ Լրագրողները փորձել են Զարեհ Սինանյանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն նա խուսափել է խոսել այդ մասին՝ հայտարարելով, որ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը չի փորձել ԱԱԾ-ից պարզել պատճառները: «Համոզված եմ՝ տեղյակ եք, որ որոշումն ԱԱԾ-ն է կայացրել։ Ես տեղեկություն չունեմ, թե հիմնական պատճառը որն էր, հետաքրքվել եմ, բայց պաշտոնապես չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք նրա մուտքն արգելելու հիմնական պատճառը։ Բայց կարող եմ բացառել, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով կարող էր նման որոշում կայացվեր։ Դա բացառվում է»,-ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Սինանյանը տեղյակ չէր նաև, թե Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով տեղի հայերից քանիսն են դուրս եկել այնտեղից։ Սինանյանը դժվարացել է պատասխանել՝ հիմնավորելով նրանով, որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է։ «Դուրս եկած քաղաքացիների թվի մասին տվյալներ չունենք, իսկ ինչ վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ՀՀ են եկել ու նրանց դժգոհություններին, նրանց հետ աշխատում ենք։ ՀԿ-ների հետ տարբեր ծրագրեր ենք իրագործում»,-ասել է Սինանյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |