1 արծաթ և 3 բրոնզ՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայից21 հուլիսի 2022 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայ աշակերտները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայում, որը տեղի է ունեցել հուլիսի 10-18-ը և որի կազմակերպիչը Չինաստանն էր։ Հայաստանի թիմը 4 մասնակից ուներ։ Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ: 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի» ավագ դպրոց), Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզ, Նորաշենի միջնակարգ դպրոց) ստացել են բրոնզե մեդալներ։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Երևանի պետական բժշկական համալսարան) և Արմեն Գալստյանը (Երևանի պետական համալսարան): Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 326 աշակերտ 84 երկրից, գիտելիքի ստուգումն անցկացվել է առցանց ձևաչափով` մեկ (տեսական) փուլով, առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը։ Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |