ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է իրաքյան Զախոյի գնդակոծումը![]() 23 հուլիսի 2022 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրաքի հյուսիսում գտնվող Զախո քաղաքի գնդակոծումը։ Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ խորին ցավակցություն հայտնելով Իրաքի ժողովրդին։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախոյի հատվածում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խստորեն դատապարտում ենք բռնի գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,– ասվում է գրառման մեջ։ Թուրքական ԶՈւ կողմից Զախո քաղաքի հրետակոծումից հետո Իրաքի իշխանությունները որոշել են հետ կանչել Թուրքիայում Բաղդադի ժամանակավոր հավատարմատարին։ Ըստ Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության, գնդակոծման հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ տուժել։ ԱԳՆ-ին հանձնարարվել է բողոք ներկայացնել ՄԱԿ ԱԽ-ին, ինչպես նաև կանչել Թուրքիայի դեսպանին։ Մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հարձակում չի գործել իրաքյան դիրքերի վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |