Բախի «Ս. Զատիկ օրատորիայով» Հայաստանում կմեկնարկի «Հռենոսից մինչեւ Դանուբ» խորագրով համերգաշարը 9 ապրիլի 2009 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանական մշակույթի շաբաթների շրջանակում 2009թ. ապրիլի 10-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ ներկայացվելու է Յ. Ս. Բախի «Ս. Զատիկ օրատորիան»։ Ելույթ է ունենալու Մենակատարների Պետական Անսամբլը, ինչպես նաեւ Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը (գեղ. ղեկ. եւ գլխ. դիրիժոր Ռոբերտ Մլքեյան)։ Մարիամ Հակոբի, Մարիամ Մագթաղենացու, Պետրոսի եւ Հովհաննեսի դերերում հանդես կգան մենակատարներ Հենրիետա Հարությունյանը, Աննա Մայիլյանը, Կարո Խաչատրյանը եւ Խաչիկ Մաթեւոսյանը, երգեհոնահար՝ Աննա Բակունց։ Այս համերգով կսկսվի նաեւ «Հռենոսից մինչեւ Դանուբ» խորագրով գերմանական եւ ավստրիական երաժշտության համերգաշարը, որը կազմակերպել է Զավեն Վարդանյանը։ Համերգաշարի այս առաջին համերգը տեղի կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում 2009թ. անցկացվող Գերմանիայի շաբաթների շրջանակում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |