ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 4 միավոր HIMARS կտրամադրի և 580 Phoenix Ghost անօդաչու սարք![]() 23 հուլիսի 2022 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 4 միավոր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կտրամադրի և 580 Phoenix Ghost անօդաչու սարք։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթի տրամադրման մասին՝ ընդհանուր առմամբ 270 մլն դոլարի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն ստորագրել է հրամանագիրը, գրում է Deutshe Welle-ն։ Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է նաև 4 հրամանատարաշտաբային մեքենա, 36,000 արկ, հակատանկային միջոցներ, պահեստամասեր և այլ սարքավորում։ Փաթեթը ներառում է USAI-ի շրջանակում տրամադրվող օգնությունը։ Այս փաթեթում ներառված է Բայդենի վարչակազմի հատկացրած 175 մլն դոլարի և Անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցության նախաձեռնության (USAI) ֆոնդերում։ USAI-ի շրջանակում Վաշինգտոնը սպառազինությունը տրամադրում է ոչ թե Պենտագոնի պաշարներից, այլ գնում է արդյունաբերությունից։ Բայդենի վարչակազմը պարտականությունները ստանձնելուց ի վեր մոտ 8․2 մլրդ դոլարի օժանդակություն է տրամադրել Կիևին անվտանգության ոլորտում։ Բացի այդ, մայիսին, ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից 3 ամիս անց, ԱՄՆ Կոնգրեսը որոշում էր կայացրել 40 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ տնտեսական և ռազմական օգնության համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |