Հարությունյան․ Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում23 հուլիսի 2022 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սպասվող Starmus փառատոնին, հայտնել է, որ Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում։ «Մինչ մարդկության մեծամասնությունը տիեզերքի մասին դատողություններն անում, իսկ զգացմունքներն արտահայտում է Երկիր մոլորակից, տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից։ Իսկ թե ինչ կարող են պատմել, կիմանաք այս տարվա սեպտեմբերի 5-10-ը՝ մասնակցելով StarmusVI փառատոնին»,-ասվում է գրառման մեջ։ Հայաստանում կանցկացվի «Starmus Festival VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնը կանցկացվի 2022-ի սեպտեմբերի 5-11-ը: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |