Աղաջանյան․ Չավուշօղլուի հայտարարությունը, այնուամենայնիվ, նախապայման չէ23 հուլիսի 2022 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Անկարայի հայտարարությունը նախապայման չի համարում: «Կարծում եմ` Ձեր նշած հայտարարությունը, այնուամենայնիվ, նախապայման չէր: Թուրքիան, ըստ էության, մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը, բնականաբար, մեզ համար երբևէ ընդունելի չի եղել», - ասել է Աղաջանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Չավուշօղլուն շեշտել է հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են: «Դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը գալիս է, թե՝ ոչ. մենք մի ժողովուրդ 2 պետություն ենք», ասել է նա։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ «Հայկական կողմը մշտապես արձանագրել է, որ կա նման խնդիր, արձանագրել է, որ Թուրքիայի, հաճախ թուրքական հայտարարությունների և գործողությունների մեջ, ցավոք, կա բաժանում, և իհարկե, մեր խնդիրներից է այդ թվում ամեն ինչ անել, որպեսզի այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, ես արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,-ասել է նա։ Մևլութ Չավուշօղլուն խոսել է նաև իրենց կողմից Հայաստանից ակնկալվող քայլերի մասին: «Մինչև այս պահը ուղեձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում»,-ասել է նա: Այսինքն՝ արդեն Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունն այս հարցերում խաղաղության համար դրական քայլեր պետք է անի, խոսքերը բավարար չեն»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |