Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին․ ՀՀ-ն շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ23 հուլիսի 2022 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ Հեղափոխության 70-ամյակի առթիվ: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։ «Մեծարգո նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-ասվում է ուղերձում։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |