Արցախի Բռի Եղցի վանական համալիրում մաքրման ժամանակ խաչքար ու տապանաքար են գտել![]() 23 հուլիսի 2022 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Արցախում Բռի Եղցի վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվել է մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով, ասվում է ՀԱՍԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվել են մաքրապատման աշխատանքներ։ «Օրհնաբեր այս գործողությունն ի կատար ածվեց Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու Save armenian monuments (SAM) կազմակերպության հովանավորությամբ»,-ասվում է գրառման մեջ Մաքրապատմանը միացել են նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստել են աշխատանքներին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |