Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Փաշազադեի հետ քննարկել է Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը![]() 23 հուլիսի 2022 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն իր նստավայրում ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Նրանք քննարկել են Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը։ Հանդիպմանըւ նաև բարձրացվել է Ադրբեջանում բնակվող վրացիների համար վրացական թեմ բացելու հարցը, գրում է Apsny.ge-ն։ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը «Բարեկամության շքանշանով» է պարգևատրել Ալլահշուքյուր Փաշազադեին՝ վրաց և ադրբեջանցի ժողովրդների միջև բարեկամական հարաբերություններին նպաստելու համար։ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ձևավորվել է 1921 թվականին, Վրաստանի խորհրդայնացումից հետո: Հենց այդ ժամանակ բոլշևիկները Ադրբեջանին հանձնեցին այն տարածքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջի վանական համալիրը: Դավիթ Գարեջի վանական համալիրը համարվում է միջնադարի եզակի վանական համալիր՝ կազմված 16 եկեղեցիներից: Այդ հուշարձաններից երեքը ներկայումս Ադրբեջանի տարածքում են: Վանական համալիրների շուրջ իրավիճակը սրվեց 2019-ի ապրիլին, երբ ադրբեջանցի սահմանապահները մի քանի օր փակեցին Ուդաբնոյի վանք տանող ճանապարհը: Դեպքը տեղի էր ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած առաջին այցից հետո: Նախագահը Բաքվում հրապարակավ հայտարարել էր երկու երկրների միջև սահմանազատման կարգը լրացնելու անհրաժեշտության մասին: Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանային գոտում ևս մեկ սահմանային հսկիչ կետ էր բացել՝«Կեշիկչի Գալա»: Սահմանային հսկիչ կետը գտնվում էԴավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |