Փաստաբան․ Դատարանում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է՝ նիստն ընդմիջվել է

Փաստաբան․ Դատարանում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է՝ նիստն ընդմիջվել է

PanARMENIAN.Net - Դատական նիստերի դահլիճում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է և դատական նիստը ընդմիջվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:

Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,-ասվում է գրառման մեջ։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019-ի մարտի 21-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին՝ կալանավորվել։Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նրանք մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---