«ՀայՌուսգազարդի» մեջ կներդրվի ավելի քան 2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխման համակարգի հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագրի շրջանակում 2009թ.-ին կիրականացվի 2 մլրդ 446.1 մլն դրամի ներդրում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերը նշված գումարից շուրջ 150 մլն դրամը կուղղվի Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ռեժիմների կարգավորմանը:



Նախատեսված ներդրումների արդյունքում նախատեսվում է իրականացնել նաեւ ավելի քան 93 կմ գազատարների հիմնանորոգում, վերատեղադրում եւ կառուցում:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ռուսական բնական գազի առաքման եւ բաշխման մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում: Ընկերությունը ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնեբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում 80 տոկոս է, Հայաստանի կառավարության մասնեբաժինը` 20 տոկոս:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---