Պարեկային ծառայություն ընդունելության IQ թեստի անցողիկ շեմը 55-ից եղել է 15, իսկ ֆիզպատրաստությանը՝ 8 միավոր 20-ից26 հուլիսի 2022 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփելով ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելությունը, գրել է, որ ֆիզպատրաստվաության անցողիկ շեմը եղել է 8 միավոր (20-ից), իսկ IQ թեստինը՝ 15 (55-ից): Նա նշել է, որ 4 մարզի 626 տեղի համար դիմել էր 1850 դիմորդ (718 ոստիկան և 1132 քաղաքացիական): Բուժզննության, ֆիզպատրաստության ու IQ թեստի փուլը (նվազագույն շեմը) հաղթահարել ու հարցարցույցների փուլ է անցել 1004 հոգի: «Այդ դիմորդներից հարցազրույցը հաղթահարածները իրար հետ մրցում էին ըստ մարզերի՝ IQ թեստի ու ֆիզպատրաստության միավորների հանրագումարով: Ամենաբարձր մրցակցությունը եղել է Արագածոտնի մարզում, ուր անցողիկ շեմը 40 միավոր էր: Այս մարզ է ընդունվել 135 դիմորդ, որոնցից 71-ը՝ քաղաքացիական և 7-ը՝ իգական սեռի: Այս մարզում ամեն տեղի համար 4-ից ավելի դիմորդ կար: Կոտայքի մարզում անցողիկ շեմը 35 միավորն էր, ընդունվել է 197 դիմորդ, որոնցից 94-ը՝ քաղաքացիական և 9-ը՝ իգական սեռի: Տավուշի մարզում էլ անցողիկ շեմը 28 միավոր էր, ընդունվել են 136 դիմորդ, որոնցից 57-ը՝ քաղաքացիական և 2-ը՝ իգական սեռի: Իսկ ահա Գեղարքունիքի մարզում դիմորդները քիչ էին, անցել են բավարար գնահատականների շեմերը հաղթահարած բոլոր դիմորդները, բայց արդյունքում դեռ 36 թափուր տեղ էր մնացել: Այդ տեղերը լրացնելու համար դիմում են ներկայացրել այլ մարզերի մրցույթները չհաղթահարած 123 դիմորդ: Այդ 123-ից ամենաբարձր միավորներով 36 հոգին ընդունվել են Գեղարքունիք: Լրացուցիչ մրցույթում անցողիկ շեմը 37 միավորն էր: Այս ամենի վերջում Գեղարքունիքի մարզում ընդունվել են 158 դիմորդ, 85-ը՝ քաղաքացիական ու միայն 1 կին»,-ասվում է գրառման մեջ: Իոանիսյանը նշել է, որ առողջական վիճակի (այդ թվում՝ 160 սմ հասակի), ֆիզպատրաստության ու IQ թեսթի նվազագույն շեմերը հաղթահարած ու հարցազրույցից չկտրված բոլոր կանայք ընդունվել են առանց մրցակցության: Նա հավելել է, որ 626 ապագա պարեկ շուտով կսկսի 5-ամսյա ուսումնական պրոցեսը, իսկ վերջում ավարտական քննությունները բարեհաջող հանձնածները 2023 թվականի հունվարն դուրս կգան ծառայելու այդ 4 մարզի բնակիչներին: «Հ.Գ. Հավելեմ, որ ֆիզպատրաստվաության անցողիկ շեմը եղել է 8 միավոր (20-ից), իսկ IQ թեստինը՝ 15 (55-ից): Հարցազրույցի փուլում դիմորդները ստացել են միայն «դրական» և «բացասական» գնահատականներ: Ֆիզպատրաստության ու IQ թեստի գումարային հավասար գնահատականների դեպքում առավելություն ուներ այն դիմորդը, որի IQ թեստի գնահատականը ավելի բարձր էր»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |