ՀՀ-ում մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը

ՀՀ-ում մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ից մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Այդ ախտորոշմամբ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները՝ 83 տոկոսից ավելին, գրանցվել են 60 և բարձր տարիքային խմբերում։ Հայաստանում չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը։

2021-ին ՀՀ-ում կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը կազմել է 25.5՝ 100.000 բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167.9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք):

Քաղցկեղի հայտնաբերման նպատակով սքրինինգն իրականացվում է մինչև նախանշանների և ախտանիշների ի հայտ գալը: Կոլոռեկտալ քաղցկեղը հնարավոր է կանխարգելել կանոնավոր սքրինինգների միջոցով, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել պոլիպները` նախքան քաղցկեղի վերածվելը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---