ՌԴ-ում չեն բացառում` Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին![]() 26 հուլիսի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացաում, որ արևմտյան երկրների գործողությունների ֆոնին Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը։ Ըստ նրա, ռուսաստանցիների շենգենից զրկելու կոչերը հնչում են հիմնականում ռուսատյաց և «օդիոզ քաղաքական գործիչներից»,-գրում է ՏԱՍՍ-ը։ Վոլինկինը նշել է, որ արդեն իսկ նկատվում է ռուսաստանցիների համար վիզաների ձևակերպման «փաստացի լիովին դադարեցում» Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հաստատություններում։ Դիվանագետը հույս է հայտնել, որ եվրոպական երկրների պրագմատիզմն ու սթափ մտածելակերպը կհաղթի։ «Սակայն, եթե նույնիսկ պատկերացնենք, որ դա իրականություն է դարձել, մենք կարող ենք նման փոխգործակցություն ծավալել երկկողմ հիմունքներով այլ եվրոպական երկրների հետ»,-ասել է նա։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |