Մետրոյի մեքենավարները գործադուլ էին անում․ Այժմ բնականոն աշխատանքը վերականգնվել է![]() 27 հուլիսի 2022 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Մետրոյի մեքենավարները առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին անում, այժմ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը։ Այդ մասին հայտնում է քաղաքապետարանը։ «Հուլիսի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում: Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |