Ադրբեջանի ԶՈւ զորամասի հրամանատարը Քարվաճառում պայթել է ականի վրա

Ադրբեջանի ԶՈւ զորամասի հրամանատարը Քարվաճառում պայթել է ականի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ N զորամասի հրամանատարը Քարվաճառում պայթել է ականի վրա։ Վուղար Իսբենդիյարովը ծանր վնասվածքներ է ստացել հակահետևակային ականի պայթյունից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի երեկոյան, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

Մինչդեռ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են մի քանի բարձրաստիճան զինվորականների ականի պայթյունից տուժելու մասին, այդ թվում՝ գեներալի։

Ադրբեջանի ՊՆ-ն այդ լուրերն անհիմն է համարել և կոչ է արել «չտարածել տեղեկատվություն, որը պաշտոնական հաստատում չի ստացել»։ ‌

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---